Գաբրիել Ղազարյանը՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ


, | Հրապարակվել է: 03:55 PM, January 23, 2019

IMG

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ: Այս մասին հայտնում է e.gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Ինչպես նախատեսված է կառավարության կառուցվածքի փոփոխություններում, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է միացվի Կրթության եւ գիտության հարցերի նախարարությանը: