Հրատապ լուրեր:

Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ էր նախապատրաստվել


, | Հրապարակվել է: 11:47 AM, October 25, 2019

IMG

Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության տեղեկություններով` կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվել: Իրավապահների կարծիքով` մահափորձը նախապատրաստել է Անիս Ամրին, այն նույն անձը, ով 2016 թվականին   հարձակում իրականացրեց Բեռլինի տոնավաճառի վրա:  

Հետաքննության տվյալներով`Բեռլինի ահաբեկչությունից մոտ երկու ամիս առաջ Թունիսի քաղաքացի Անիս Ամրին սելֆիներ է արել Մերկելի նստավայրի շրջակայքում: Եվ նկարներից մեկում հատուկ նշվել է Մերկելի աշխատասենյակի պատուհանը: Բացի այդ, իրավապահներն Ամրիի հեռախոսում հայտնաբերել են նկարներ, որոնք արվել են Մերկելի տան շրջակայքում: Գերմանացի իրավապահները համոզված են, որ Ամրին բավականին երկար ժամանակ հետևել է Մերկելին: