Հրատապ լուրեր:

Աշխարհում 150 միլիոն մարդ կրում է Մուհամեդ անունը


, | Հրապարակվել է: 11:07 PM, October 25, 2019

IMG

🗣Ըստ ամերիկացի սոցիոլոգների ուսումնասիրությունների (49 երկիր)՝ ամենքիչը 25 երկրում ամենատարածված անունը Սոֆիան է։

🗣Ըստ որոշ հաշվարկների՝ աշխարհում 100 միլիոն կին կրում է Աննա անունը, որը ծագումով աստվածաշնչյան է և նշանակում է «բարեհաճություն»։ Կա նաև անվան արական տարբերակը՝ Հաննան։

🗣Մարիա անունը հին եվրոպական Միրիամ անունից է, որի արմատն է «մար» (կսկիծ), բայց ավելի տարածված է անվան՝ «աստվածամայր» նշանակությունը՝ կապված Մարիամ Աստվածածնի հետ։

🗣Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Անգլիայում, Նիդերլանդներում, Նորվեգիայում, մոտ 150 միլիոն մարդ կրում է Մուհամեդ անունը։

🗣Եվրոպական և հատկապես անգլախոս երկրներում ամենահայտնի անուններից մեկը՝ Էմման, ունի ծագման մի քանի տարբերակ. այն ունի հին գերմանական արմատներ՝ «ermen» (համընդհանուր) բառից, արաբական արմատներ՝ հավատարիմ նշանակությամբ, լատինական արմատներ՝ հոգևոր նշանակությամբ և եվրոպական արմատներ՝ որպես Էմանուել(«Աստված մեզ հետ է») անվան կրճատ ձև։

🗣Եվրոպայում շատ է տարածված Ալեքսանդր անունը՝ իր տարատեսակներով։ Այն ունի «պաշտպան» նշանակությունը։ Իտալիայում ու Գերմանիայում Ալեքսանդրը առաջատար եռյակում է, Շվեդիայում էլ հենց առաջատար է։

🗣Ջեքը հին անգլիական Ջանքին անունից է, որ նշանակում է «Աստված գթասիրտ է»։ Սրան մոտ է ֆրանսիական Ժակ անունը, որի արմատները, սակայն, աստվածաշնչյան են՝ «Հակոբ»։

🗣Անդրեասը, Անդրեն, Էդին և անգամ ֆիննական Անտին նույն Անդրեյն են, որի արմատները հին հունական են՝ տղամարդկային, համարձակ նշանակությամբ։