Հրատապ լուրեր:

Lավ բժիշկը Աստծո ձեռքերն է երկրային կյանքում


, | Հրապարակվել է: 11:41 AM, October 28, 2019

IMG

Վերջերս լուսաբանվող մոր և մանկան ողբերգական դեպքերից դուրս կարելի է մի օր էլ գովաբանել և շնորհակալություն հայտնել այն բժիշկներին,ովքեր գրեթե միշտ փայլում են իրենց մասնագիտությամբ և մարդկային բարձր արժանիքներով:Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (Մարգարյան հիվանդանոց)Թադևոսյան Մերի անունը ազագանունը արդեն հայտնի է 1981 թվականից ի վեր:Երևանի պետական բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած ,կարմիր դիպլոմով մանկաբարձ -գինեկոլոգ Մերի Սոսովնան շուրջ 38 տարի ,յուրաքանչյուր օր աշխատում է ծայրաստիճան պատասխանատվությամբ՝ գիշեր,թե ցերեկ շտապում է բարի ազատում տալ այն կանանց ,ովքեր 9 ամիս շարունակ եղել են վերջինիս հսկողության ներքո : Ամեն բացվող օր,Թադևոսյանի աշխատասենյակի մոտ իրենց հերթին են սպասում բազմաթիվ ապագա մայրիկներ, սպասում են, թե երբ կհնչի Թադևոսյանի հայտնի «բալես արի» մայրական արտահայտությունը:Փոքրամարմին բժշկուհին ունի չափազանց մեծ հոգի,Աստվածային ձեռքեր ,մասնագիտական մեծ փորձ և անթերի գիտելիքներ:Միշտ հասանելի է և պատրաստ է օգնել,բուժել այն կանանց ովքեր երազում են մայրանալ, և նույնիսկ «դուխ» տալ ցանկացած ընկճված,հուսահատված կնոջ:Ինչպես ասում են, լավ բժիշկը Աստծո ձեռքերն է երկրային կյանքում: