Հրատապ լուրեր:

Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել


, | Հրապարակվել է: 07:27 PM, October 28, 2019

IMG

Հակածխախտոտային օրենքի մասին

Հարգելի բարեկամներ
Թերևս արդեն գիտեք, որ կառավարությունը հավանություն է տվել և Ազգային ժողով է ուղարկել  Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ 

Նախագծի քննարկման համար գլխադասային է մեր՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։
Քանի որ այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և արդեն իսկ սոցիալական ցանցերում քննարկումներ են ծավալվել, մեկ-երկու դիտարկում անեմ։ 

1. Ինչպես նշեցի, գլխադասայինը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է։ Հարցը հանձնաժողովում քննարկվելու է նոյեմբերի 7-ի նիստում։ ՍԱԿԱՅՆ նախքան մեր նիստը, նոյեմբերի 5-ին տվյալ նախաձեռնությունը քննարկվելու է նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում։
Այսինքն, տնտեսական տեսանկյունից առաջ ԱԺ-նհարցը  քննարկելու է բուն առողջապահական տեսանկյունից, որից հետո  միայն կքննարկենք տնտեսական ասպեկտը։

Տնտեսագետների համար նույնպես ամենաթանկ բանը առողջությունն է. սրանում կարող եք չկասկածել :)

2. Մինչև տնտեսական հանձնաժողովի նիստը ունենալու ենք մի քանի աշխատանքային քննարկումներ, լսելու ենք բոլորի կարծիքը՝ թե՛ անկախ տնտեսագետների, թե կառավարության անդամների, թե՛ այն ոլորտների ներկայացուցիչների, որոնց վրա այս փաթեթը ազդելու է։

3. Կարծում եմ կհամաձայնեք, որ 7-րդ գումարման ԱԺ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովը այս 9 ամիսների ընթացքում ապացուցել է, որ այստեղ հարցերը քննարկվում են ամենայն մանրամասնությամբ, կառուցողական մթնոլորտում, և որոշումները լինում են անաչառ, հիմնավոր ու կշռադատված։ Նշված օրինագծի քննարկումը ևս բացառություն չի լինելու։ 

Համոզված եմ, որ քննարկումները, որքան էլ թեժ լինեն, կանցնեն առողջ, կառուցողական և փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և վերջնարդյունքում կկայացնենք ճիշտ որոշում։ Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք և լավ տրամադրություն։
Գրում է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում;