Հրատապ լուրեր:

Կին մրցավարը Կակային դեղին քարտ է ցույց տվել, որպեսզի նրա հետ սելֆի անի


, | Հրապարակվել է: 02:17 PM, October 30, 2019

IMG

Զվարճալի դրվագ է տեղի ունեցել Իսրայելի և Բրազիլիայի հավաքականների լեգենդների մասնակցությամբ ընկերական հանդիպման ժամանակ։

Կին մրցավարը խաղի ընթացքում որոշել է սելֆի անել «Միլանի» նախկին կիսապաշտպան Կակայի հետ և հանդիպման 50-րդ րոպեին դեղին քարտ է ցույց տվել ֆուտբոլիստին, ինչից հետո հանել է հեռախոսը և սելֆի արել լեգենդար բրազիլացու հետ: Կողքին գտնվող Ռիվալդոն չի կարողացել զսպել ծիծաղը։

Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 4: 2 հաշվով: