Հրատապ լուրեր:

Արարատ Միրզոյանն այցելել է Սան Գրեգորիո Արմենո տաճար, որտեղ ամփոփված են Գրիգոր Լուսավորչի մասունքները


, | Հրապարակվել է: 01:05 PM, November 01, 2019

IMG

Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:

Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը:

Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց է կատարել վանքի միաբանությունում: