Հրատապ լուրեր:

Հետաքրքիր փաստեր Մոնղոլիայի մասին


, | Հրապարակվել է: 03:30 PM, November 04, 2019

IMG

Մոնղոլիան պետություն է Կենտրոնական Ասիայի հյուսիս-արևելքում, որի մայրաքաղաք Ուլան Բատորը ամենացուրտն է աշխարհում։

🇲🇳Մոնղոլիայի հզորագույն տիրակալը՝ Չինգիզխանը, 25 տարում կարողացել է ավելի շատ տարածք գրավել, քան Հռոմեական կայսրության զինվորները 40 տարում։

🇲🇳Մոնղոլիայում է գտնվում մեծությամբ աշխարհի երրորդ անապատը՝ Գոբին, որը մոնղոլները բաժանում են 3 մասի՝ սև, կարմիր և դեղին, լանդշաֆտի տարբեր գույների պատճաժով։

🇲🇳Գլխավոր մոնղոլական տոնը Ցագան Սարն է, որով ժողովուրդը ճանապարհում է հին տարին և դիմավորում գարունը։

🇲🇳Մոնղոլիայում կարծում են, որ պետք է անպայման սեղմել ձեռքը նրա, ում ոտքին կանգնել ես, որպեսզի նա չթշնամանա։

🇲🇳Ժողովուրդը այստեղ հավատում է, որ աստղաթափը ինչ-որ մեկի մահն է խորհրդանշում։

🇲🇳 Մոնղոլիայում ամեն տարի անցկացվում է Հազար ուղտի փառատոն՝ 2 սապատով տեսակի պահպանման համար։