Հրատապ լուրեր:

ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա «Վերին Լարս» անցակետում. Դավիթ Անանյան


, | Հրապարակվել է: 04:08 PM, November 04, 2019

IMG

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն համաձայնագիր է կնքել ռուսական մաքսային ծառայության հետ, եւ շուտով հայկական կողմը ներկայացուցիչ կունենա «Վերին Լարս» անցակետում։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 4-ին, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումից հետո հարցն սկսել է լուծվել դիվանագիտական ճանապարհով։

«Հարցը լուծված է, համաձայնություն կա։ Մնում է  միայն առաջիկայում քննարկել հարմար թեկնածության հարցը, ինչից հետո մենք կունենանք մեր թեկնածուն անցակետում»,- ասել է Անանյանը։