Հրատապ լուրեր:

Ինչու է ՌԴ-ն ամրացնում իր ռազմակայանը Հայաստանում


, | Հրապարակվել է: 04:42 PM, November 04, 2019

IMG

Այսօր Հայաստանում ռուսական ռազմակայանի կրկնակի ամրացումը պետք է դիտարկել ողջ ռուսական բանակի համատեքստում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ դեռեւս 1996 թվականի Ռուսաստանը հարց էր բարձրացրել կրճատել Հայաստանի տարածքում գտնվող իր բազան. «Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվել է դրանով, որ այդ կրճատումը չլինի: Իսկ կրճատումը կապված էր այն ֆինանսական վիճակի հետ, որը տեղի էր ունենում ռուսական բանակում: Ես Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ եկանք այստեղ, շրջեցինք, գրեցինք զեկուցագիր ՌԴ բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Սամսոնովին, ու դա մնաց: Բացի դրանից պատերազմի ժամանակ մենք հարց էինք դրել ՌԴ ՊՆ-ի առջեւ, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերի մի գումարտակ տեղափոխենք Կապան, որովհետեւ վտանգ էինք զգում Թուրքիայի, Նախիջեւանի կողմից: Եվ մենք մի գումարտակ տեղափոխել ենք այնտեղ»,-ասաց նա: