Հրատապ լուրեր:

«Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն


, | Հրապարակվել է: 10:29 PM, November 06, 2019

IMG

«Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները հանելը նման է հիվանդ գլուխը կտրելուն: Այո, դրանք նույն դպրոցական ծրագրերով ուսանողներին հրամցնելը ոչ միայն անօգուտ է, այլև խիստ վտանգավոր, քանզի դա արվում է՝ ի հաշիվ մասնագիտական առարկաների: Մինչդեռ՝ կոնկրետ իրավագիտության պարագայում խիստ անհրաժեշտ են այդ առարկաների վերանայված ծրագրերը: Իրավագետը պետք է ոչ թե կրկնի անցած դասընթացը, այլ առնվազն ձեռք բերի հավուր պատշաճի իրավական պաշտոնական փաստաթղթեր կազմելու լեզվական անհրաժեշտ հմտություններ, որպեսզի մեղադրական եզրակացությունները ոչ մի պարագայում չնմանվեն խոհանոցային բաղադրատոմսերի կամ կենցաղային շարադրանքի: Իսկ Հայոց պատմությունն իրավագետին անհրաժեշտ է միայն այնպիսի ասպեկտներով, որոնք հնարավորություն կտան ընկալելու պետության և իրավունքի ձևավորմանն ու էվոլյուցիային անմիջականորեն առնչվող պատմական օրինաչափությունները, կանխատեսելու հնարավոր զարգացումները, որպեսզի նա  ունակ լինի մշակելու ճշգրիտ ռազմավարություն և չտարվի ռոմանտիկայով: 
Չեմ ընդունում ոմանց այն տեսակետը, թե իրենք էլ ժամանակին անցել ենք «Հայոց լեզուն», սակայն դա  իրենց ոչինչ չի տվել. դատելով այդ մարդկանց խոսքերի շարահյուսության որակից ու խրթին մտքերից, պարզվում է, որ, իրոք, ոչինչ չի տվել, սակայն դա արդեն այլ «խնդիր» է ...
Գրում է Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում: