Հրատապ լուրեր:

20 տարի Հայաստանից դուրս իրենց գործունեությունը ծավալած Գարիկ և Անդրանիկ Նավասարդյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով վերադարձել են հայրենիք


, | Հրապարակվել է: 08:47 PM, November 07, 2019

IMG

20 տարի Հայաստանից դուրս իրենց գործունեությունը ծավալած Գարիկ և Անդրանիկ Նավասարդյանները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով վերադարձել են հայրենիք:

Եղբայրներից Գարիկը ,ուղղում է,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին երաշխավոր է հանդիսացել նաև ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը :

Ամռանը վերադարձել են հայրենիք ու երկարաժամկետ ծրագրով փորձում են զարգացնել Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսությունը :

 

Վարսեր համայնքում արդեն մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականցվում. եղբայրները հավաստիացնում են ,որ մի քանի տարի հետո դառնալու են տարածաշրջանում ամենամեծ ֆերմերները : Մեր այցելության պահին անասնագոմերից երկուսն արդեն դրսի աշխատանքները ավարտին էին հասցրել ,իսկ հավերի համար նախատեսված առանձին կառույցը պատրաստ կլիներ մոտ տաս օրից: Կառույցներից ամենամեծը  , որը դեկտեմբերի 8-ին արդեն համալրվելու է անասուններով, ունենալու է 4500 ոչխար :

Դեկտեմբերին ներմուծվելու է Դորպեռ գերմանական ցեղատեսակի 250 գլուխ ոչխարի առաջին խմբաքանակը : Պահեստավորված խոտն ու օրգանիկ այլ կերերը եղբայրներն հավաստիացնում են ,որ կբավականացնի ամբողջ ձմեռվա համար , ինչպես նաև հետո համալրվող խմբաքանակի համար : Նախատեսվում է երկու տեսակի ոչխարների բուծում .մսատու ՝ դորպեռ ցեղատեսակի, և կաթնատու՝ ֆրիսկի ցեղատեսակի :

Անդրանիկ Նավասարդյանը կարևորում է,որ ամբողջ աշխատանքը հիմնված է օրգանիկ սնունդ ունենալու արդյունքի վրա :

Օրգանիկ մթերք արտադրելու գրոծընթացն երկար ու աշխատատար պրոցես է ,որի մեկնաբանությունը եղբայրները տալիս են հետևյալ կերպ՝ ունենալու են մշակովի հողեր ,որտեղ աճեցված բազուկ,գազար, կարտոֆիլ և այլ բանջարեղենները կապահովեն կենդանիների վիտամինային պաշարը :Սննդային մյուս արժեքները ևս նախատեսվում է օրգանիկ ծագման :

Երեք արդեն պատրաստ անասնագոմերը դեռ աշխատանքի կեսն են , պնդում են եղբայրներն ու մոտակա տարածքը ցույց տալով ընդգծում,որ երեք ևս այդ չափի անասնագոմ է նախատեսվում կառուցել գարնանը:

Անասնագոմերից հինգ հարյուր մետր հեռավորության վրա եղբայրները նախատեսում են կառուցել գյուղական տուրիզմը զարգացնելու հեռանկարով հյուրատուն, որտեղ տուրիստներն անձամբ  մասնակից կարող են դառնալ սննդի ստացման ու պատրաստման գործընթացին :  

Հարցին ,թե քանի աշխատատեղ կստղեծեն գործարարները , Անդրանիկ Նավասարդյանը պատասխանեց, քանի որ հիմնական աշխատանքը ավտոմատացված է, կունենան սկզբնական շրջանում ութ աշխատող , իսկ սեզոնային աշխատանքների համար ավելի քանի 200 աշխատող:

Իրենց աշխատանքների բիզնես պլանավորումը Նավասարդյան եղբայրները կատարել են Սևանի բիզնես կենտրոնում և վստահ են ,որ գործը հաջողութամբ է պսակվելու :

Ավագ եղբայրը նշում է, որ հայրենիք վերադառնալու համար միայն ուրախ են,որ ստեղծվող արժեքը ծառայելու է երկրի զարգացմանը :

Արմինե Մելքոնյան