Հրատապ լուրեր:

Վարազդատ Կարապետյանը խոսել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտության մասին


, | Հրապարակվել է: 10:00 AM, November 08, 2019

IMG

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Որպես ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար նոյեմբերի 6-ին իմ գործընկեր Տաթևիկ Հայրապետյանի հետ համատեղ  հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ստորև ԱԺ մամուլի հաղորդագրութեան տեքստն է։ 
Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը խոսել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Իրանը Հայաստանին եւ հայ ժողովրդին մշտապես կարող է դիտարկել որպես լավագույն դաշնակից եւ անկախ կրոնական պատկանելիությունից՝ խաղաղության տարածողը աշխարհում: «Մեր երկու երկրներն էլ աշխատում եւ պայքարում են կայուն խաղաղության համար եւ սա մեր ժողովուրդների պատմական առաքելությունն է՝ աշխարհին ցույց տալու, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք ապրել  որպես եղբայրներ»,-ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը:

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Խորհրդարանականները պայմանավորվել են ավելի հաճախակի դարձնել հանդիպումները՝ հատկապես բարեկամական խմբերի մակարդակում, ինչպես նաեւ մշակել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ:մբի ղեկավար նոյեմբերի 6-ին իմ գործընկեր Տաթևիկ Հայրապետյանի հետ համատեղ  հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:

Ստորև ԱԺ մամուլի հաղորդագրութեան տեքստն է։ 
Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը խոսել է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ Իրանը Հայաստանին եւ հայ ժողովրդին մշտապես կարող է դիտարկել որպես լավագույն դաշնակից եւ անկախ կրոնական պատկանելիությունից՝ խաղաղության տարածողը աշխարհում: «Մեր երկու երկրներն էլ աշխատում եւ պայքարում են կայուն խաղաղության համար եւ սա մեր ժողովուրդների պատմական առաքելությունն է՝ աշխարհին ցույց տալու, որ այս տարածաշրջանում մենք կարող ենք ապրել  որպես եղբայրներ»,-ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը:

Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նպաստում են միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանն ու մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը: Խորհրդարանականները պայմանավորվել են ավելի հաճախակի դարձնել հանդիպումները՝ հատկապես բարեկամական խմբերի մակարդակում, ինչպես նաեւ մշակել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգ: