Հրատապ լուրեր:

Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ


, | Հրապարակվել է: 11:31 PM, November 09, 2019

IMG

Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: 

Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: 

Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած: 

Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից...

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա:)