Հրատապ լուրեր:

ՏԿԵ փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների ընդունելություն


, | Հրապարակվել է: 02:49 PM, November 21, 2019

IMG

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով փոխնախարար Կարեն Իսախանյանի մոտ այսօր կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն։

Հանդիպման ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացվել են բնակարանային ապահովման, զբաղվածության, տեղական ինքնակառավարման նշանակության հարցեր:

Նախարարի տեղակալը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հանձնարարականներ է տվել հանդիպմանը մասնակից պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին, մի շարք խնդիրների առնչությամբ քաղաքացիների հետ քննարկվել են հարցի լուծման տարբերակներ: