Արսեն Ջուլֆալակյանը նոր պաշտոն է ստանձնել


Asekose, | Հրապարակվել է: 10:10 AM, January 26, 2019

IMG

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով առաջին նիստը` օրակարգային 6 և ընթացիկ հարցերով:

Օրակարգում ընդգրկված հարցերից առաջին երկուսը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը միաձայն ընտրվել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Ջուլֆալակյանը իր ելույթում ասել է, որ չափազանց պարտավորեցնող ու պատասխանատու է, երբ որևէ պարտականություն ստանձնելիս քո թեկնածությկունը համընդհանուր ընդունելության է արժանանում և այս առումով կարվի առավելագույն արժանացած վստահությունը ամրապնդելու ու բուհի առաջընթացի և զարգացման նորանոր հնարավորություներ ստեղծելու համար:

Իսկ ինստիտուտի ՖԴԱՏ ֆակուլտետի Ֆիզիոլոգիա և սպորտային բժշկություն ամբիոնի դոցենտ Մարինե Ասատրյանը միաձայն ընտրվել է խորհրդի քարտուղար: