Այսօր Շիրակի մարզի Աշոցք համայնքում պաշտոնապես բացվեց դահուկային սպորտի նորակառույց կենտրոնը


,Գևորգ Լոռեցյան | Հրապարակվել է: 07:26 PM, January 26, 2019

IMG

Այսօր Շիրակի մարզի Աշոցք համայնքում պաշտոնապես բացվեց դահուկային սպորտի նորակառույց կենտրոնը:

Վստահ եմ, որ սա դեռ միայն սկիզբն է, ու Աշոցքը շատ մոտ ապագայում կդառնա դահուկային սպորտի միջազգային մակարդակի կենտրոն:

Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ, իր հերթին, առանձնազրույցի ժամանակ վստահեցրեց, որ կշարունակի անել ամեն հնարավոր բան այդ նպատակը կյանքի կոչելու համար:

Ի դեպ, վաղը արդեն տեղի կունենա դահուկավազքի սիրողական մրցաշար, որին կմասնակցեն պաշտոնյաներ, լրագրողներ, դահուկային սպորտի սիրահարներ, այդ թվում և ԵՄ դեսպանն ու ես: