Հրատապ լուրեր:

Արդյոք բոլոր երկրներում մեքենաներն անցնում են տեխնիկական սպասարկում....


, | Հրապարակվել է: 06:29 PM, January 30, 2019

IMG

Ռուսաստանի Դաշնության << Արդար Ռուսաստան >> կուսակցությունը առաջարկում է Ռուսաստանում հրաժարվել անհատական մեքենաների տեխնիկակակն սպասարկումից: Կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը իրենց առաջ քաշած ծրագիրը բացատրում է այսպես.<< Ռուսաստանում տեխնիկական խնդիրներ հանդիպում են մեքենանների միայն չորս տոկոսի մոտ, իսկ մնացած մարդիկ իրենց մեքենանների խնդիրները հենց իրենք են լուծում,առանց միջնորդության>>: 
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում սակայն տեխնիկական սպասարկում մեքենաներն անցնում են :Տարբերվում է տեխնիկական սպասարկման ձևը ,բայց բովանդակային առումով բոլոր երկրներում արտադրությունից երկու տարի հետո մեքենան անցնում է տեխսպասարկում:
ԱՄՆ-ում օրինակ 12 նահանգներում ընդհանրապես չկա մեքենայի տեխնիկական սպասարկում , մնացած նահագներում էլ մի տեղ VIN համարի ստուգում է, մեկ այլում միայն բնապահպանական արտանետումների չափի որոշում:

Մեծ Բրիտանիայում գործում է սովորական տեխնիկան սպասարկում անցնելու տարբերակը . երեք տարեկանից բարձր մեքենաները անցնում են տեխսպասարկում:

Ֆրանսիայում  չորս տարեկանից բարձր մեքենաները պարտադիր անցնում են  տեխնիկական սպասարկում ,այստեղ սակայն այն ացնում են,ոչ թե ամեն տարի այլ երկու տարին մեկ անգամ:Այդ ընթացքում սակայն, եթե տեսուչները մեքենայի վրա արձանագրեն 133 խնդիրներից մեկը ,ապա այն կտուգանվի ,մեկ օրում թերությունը չվերացնելու դեպքում:

Իսպանիայում գրեթե նույն Ֆրանսիայի տարբերակն է գործում, մի տարբերությամբ եթե մեքենան տաս տարեկանից մեծ է ,ոչ թե երկու տարին մեկ է անցնում տեխսպասարկում,այլ ամեն տարի:

Գերմանիայում երեք տարեկանից նոր մեքենաները տեխնիակակն սպասարկում են անցնում, սակայն այդ ընթացքում մեքենայի համար հարկվում է էկոլոգիական հարկը: 

Իտալիայում մեխանիզմն այլ կերպ է գործում,երեք ու կես տարեկանից հետո մեքենաները ամեն երկու տարին մեկ անցնում են տեխնիկական սպասարկում,սակայն դա չի վերաբերվում տաքսիներին,շտապօգնության մեքենաններին , հրշեջ մեքենաներին, վերջիններս ստուգում անցնում են ամեն տարի: