Հրատապ լուրեր:

Մակունցը հիմա, ինչպես է կարողանալու բերման ենթարկածներին պատժել. ինչպե՞ս է Անանյանին պատժելու


, | Հրապարակվել է: 08:37 PM, January 30, 2019

IMG

Մակունցը Անանյանին բերման էր ենթարկվել, որ դռնփակ հարցաքններ?, թե ինչու է ՊԵԿ նախագահը 8 ամսվա համար, 14մլն դրամ ստացել։ Եվ։ Հարցաքննությունից հետո Մակունցը ինչ որոշեց, ինչպես է Անանյանին պատժելու։ Մանուշակ մանկապարտեզ հո չի էս անտեր երկիրը։ Էն ա, թող Մակունցը սրճարան հրավիրեր Անանյանին, նստեին, գյալաջի անեին, հասկանային ինչն ինչոց է, ամեն մեկն իր գործին գնար։ Անանյանը ասում է՝ օրենքի տառին համապատասխան է ստացել 14մլն դրամ պարգեւավճարը, լավ հիմա, ինչն է անօրեն? Գիտեք անօրենը որն է, որ մանկավարժը, բժիշկը, գիտնականը, դերասանը, նկարիչը, գրողը, (որը ի դեպ հոնորար էլ չի ստանում) կոպեկներով մի կերպ գոյություն են քարշ տալիս, թոշակառուների, վագոն-տնակներում ապրողների, ազատամարտիկների մասին էլ չասեմ, իսկ մարզերում դպրոցներ, մանկապարտեզներ կան, որ ձմռանը վառելիք չունեն, անմարդկային պայմաններում են աշխատում մարդիկ, սահմանի բերան ապրող երեխաները խղճուկ վիճակում են ու մենք ուզում ենք, որ վաղվա սերունդը առողջ լինի? Ինչպես?։ Իսկ այս տխուր իրականության մեջ ՊԵԿ նախագահը 8 ամսվա համար ստանում է 14մլն դրամ։ Ու հիմա, հայտնվել են նախկինում իրենց "հայրենասեր" հռչակած, հիմա արդեն իշխանության մասնիկ կազմող մուզմուզները առանց ամաչելու դուրս են տալիս, թե զզվացրեցիք արդեն պարգեւատրելու մասին ձեր անիմաստ աղմուկով։ Այ չտեսներ, ով է զզվացնողը, էն, որ դուք 100 դրամ չունեիք քաղաք իջնելու, հիմա ձայններդ տաք տեղից դուրս եք հանում, իսկ երկրում աշխատող, չաշխատող մարդը նույն կարգավիճակում է, երկուսն էլ՝ աղքատ։ Հիմա մի երկու կոպեկ փող եք տեսել, որոշել եք մարդկանց պահանջները, որը իրականում արդարացի է, լռեցնել?։ Բա իշխանությանը նաեւ պետք է նկատողություն անել՝ պահանջել, քննադատել ըստ էության, թե իշխանությունները արդեն պուպուշ են՝ դԸզ է քննադատելը?
Լավ, Մակունցը հիմա, ինչպես է կարողանալու բերման ենթարկածներին պատժել։ Իսկ եթե բերման է ենթարկել, ուրեմն օրենքի տառը, այդքան էլ դեր չի խաղացել, թե չէ հիմա մեզ երկու կես էին արել.. մենակ չասեք, որ խիստ նկատողություն են ստանալու բերման ենթարկվածներն ու ջան-ուրախություն, չարի աքլորականչ.. ու երբ մի երկրում գոյություն ունի ծայրահեղ աղքատ մարդիկ, այդ երկրում իրավունք չունի իշխանության որեւէ ներկայացուցիչ խոշոր չափերի պարգեւավճար ստանալու.. այսքանը։