Թուրինջի առողջարար և վնասակար հատկությունները


, | Հրապարակվել է: 10:19 PM, February 04, 2019

IMG

Ցիտրուսների մեջ հաճախ որպես դեղամիջոց օգտագործվող թուրինջը(գրեյպֆրուտը) իրոք ունի օգտակար հատկություններ: Վերջինս իր մեջ
պարունակում է վիտամին C, B9, կալցիում, կալիում ինչպես նաև մի շարք օգտակար հանածոներ: Թուրինջի օգտագործումը բարձրացնում է
իմունային համակարգը և նպաստում նյութափոխանակությանը:
Մրգերի սպիտակ շերտերը պարունակում են նարինջի գեներ, ինչը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը եւ կարգավորում է
աղեստամոքսային տրակտը:
Թուրինջի յուղը ախտահարում է օդը: Յուղը մաշկին քսելը արագացնում է արյան շրջանառությունը, այն օգտագործվում է հոդերի
հիվանդությունների դեմ պայքարող թերապեւտիկ մերսման ժամանակ:
Թուրինջը այն եզակի մրգերից է, որը թույլատրվում է օգտագործել շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին: Այս պտուղները ներառված են
դիետայի մեջ, քանի որ դրանք վերացնում են տոքսինները, ավելցուկային հեղուկը եւ նվազեցնում մարմնի ճարպը: Նրանք նաեւ կանխում են
ուռուցքները, ամրացնում արյան անոթները եւ վերականգնում լյարդը: Թուրինջի օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի մաշկի վրա եւ
նպաստում է վերքերի բուժմանը:
Բայց արի ու տես, որ այսքան օգտակար հատկություններ ունեցող այս միրգը ունի նաև հակացուցումներ: Այն արգելվում է օգտագործել
ստամոքսային բարձր թթվայնության ժամանակ: Թուրինջն արգելվում է օգտգործել դեղերի հետ զուգահեռ, հնարավոր է հանգեցնի թունավորման: Չի թույլատրվում օգտագործել նաև լյարդի և երիկամների խնդիր ունեցող հիվանդներին: Թուրինջի շատ օգտագործումը կարող է հանգեցնել նաև ատամի էմալի վնասման:

Այնպես, որ հետևեք Ձեր առողջությանը, բայց խորհուրդներն ընդունեք չափի մեջ: