Նախկին իշխանությունները լուրջ անակնկալներ են մատուցել Նիկոլ Փաշինյանին. «Իրատես»


, | Հրապարակվել է: 12:36 PM, February 05, 2019

IMG

«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չկան, հիասթափված քաղաքացիներն ավելանում են, ընդդիմադիրներն էլ անաղմուկ իրենց ծրագրերն են առաջ տանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր օրի կարող է կորցնել իր դիրքերը, եթե սոցիալ-տնտեսական կյանքում շոշափելի արդյունքներ չլինեն։ Արտախորհրդարանական ընդդիմությունը, բավականին հզոր քարոզչամեքենայով ու գրագետ քայլերով, կարող է ավելի շուտ սասանել այս իշխանության դիրքերը, քան կարելի է պատկերացնել։

Տեղեկություններ կան, որ նախկին իշխանության ներկայացուցիչները (խոսքը միայն ՀՀԿ-ի մասին չէ, այլ նաեւ` քոչարյանական թեւի) ծրագրում են այս տարվա մայիսին, երբ կլրանա Փաշինյանի իշխանավարման մեկ տարին, լուրջ անակնկալներ մատուցել նրան. թե ինչ բնույթ ու ձեւ կունենան դրանք, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ գործընթացը քննարկումների փուլում է դեռ, եւ աշխատում են ժամանակից առաջ չընկնել։

Ասել է՝ ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանից. կկարողանա՞ վերջինս լուրջ բարեփոխումներ անել ու փակել հիասթափության դուռը, ուրեմն, ընդդիմադիրները չեն հաջողի, չի՞ կարողանա, ականատեսը կլինենք հերթական ցնցումների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում