Ֆրանսիացին փոստով կնոջը լողազգեստ է պատվիրել,փոխարենը ստացել ոսկու ձուլակտորներ


, | Հրապարակվել է: 07:59 PM, February 05, 2019

IMG

Ֆրանսիական Վան քաղաքի բնակիչը փետրվարի 1-ին ստացել է ոսկու ձուլակտորներով լի փաթեթ, ընդհանուր 700 գրամ քաշով: Այն ինչ փոստից սպասում էր կնոջ համար պատվիրած լողազգեստ: 

Ֆրանսիացին նկատում է,որ ինքն էլ սկզբում զարմացել է,թե լողազգեստը դժվար այդքան ծանր լինի  և փաթեթը բացելուց հետո միայն համոզվել,որ այնտեղ ոչ թե լողազգեստ է այլ փոստի աշխատակցուհին խառնելով փաթեթը ոսկով լի փաթեթ է իրեն հանձնել: 
Բացելով փաթեթը հանդիպել է 20 և 50գրամանոց ոսկու ձուլակտորների ` ընդհանուր 20 հազար եվրո արժողությամբ: 
Ավելի ուշ փաթեթի վրա նկատում է այլ հասցե և այլ անուն ազգանուն: Տղամարդը անձամբ փորձել  է շտկել սխալը և փաթեթը  հասցնել հասցեատիրոջը: Սակայն տանտերերը տանը չեն եղել:
 Տղամարդը հարկադրաբար դիմել է ոստիկանություն: