Տավուշը և Շիրակը նոր մարզպետներ ունեն


, | Հրապարակվել է: 01:07 PM, February 06, 2019

IMG

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երկու նոր մարզպետի: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:

Մարզպետներին հարցեր չկային, և հարցը ընդունվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է  երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,-ասաց վարչապետը: