Սեւանին դեռ պարտքը չտված, նորից պարտքեր կուտակեցին մեզ վրա տարբեր ձեւաչափերով


, | Հրապարակվել է: 11:33 PM, February 06, 2019

IMG

Xosq.am-ը բնապահպանական մի շարք հուզող հարցերի պատասխաններ փորձեց ստանալ ագրո-էկոլոգ Գալուստ Նանյանից:

-Հայաստանում բնապահպանության ամենասուր խնդիրները որո՞նք են:

Իսկ, որ ոլորտում այսօր հրատապ հարցեր չկան /ժպիտ/:

Այս հարցին պատասխանի համար ես կառանձնացնեմ բնության 4 տարրերից երեքին` ջուրը, օդը եւ հող: Նշված տարրերը գլոբալ առումով է այսօր խնդրի առջեւ կագնած, որ համաշխարհային հանրությունը օգնելու համար փորձում է լուծումներ գտնել, եւ այս առումով Հայաստանը նույնպես անմաս չի մնացել : Վերջին տարիներին շատ խոսվեց այն համաշխարհային համաձայնագրերի եւ հուշակագրի մասին, որով իսկ համաշխարհային հանրությունը ցանկանում է օգնել երկրագնդին բուժելու այն վերքերը, որին «նվիրել» է հենց մարդկությունը, սակայն դա մեծ ու երկարատեւ աշխատանք է պահանջում:

Հայաստանի ջուր- Այդպես էլ ուշ հասկացան մեր իշխանություները, որ այն գինուց էլ քաղցր է, եւ պետք է խնամքով վերաբերվել: Ավիրեցինք խմելու ջրի ամբար համարող Արարատյան ջրահավաք ավազանը, եւ այսօր դեռ շարունակում ենք վնաս հասցնել գետային ջրավազանային ցանցին ՀԷԿ շահագործելով եւ այլն:

Մեր գետերը այսօր դարձել են այլընտրանքային էներգիայի աղբյուր եւ յուրաքանչյուր փոքր գետ ծանրաբեռնել ենք փոքր հիդրոկայաններով, արդյունքում շատ բնապահպանական նորմեր խախտվել: Այստեղ մեծ կոռուպցիոն
կծիկ կա, որի ուշադրությանն եմ հրավիրում երկրի իշխանություներին: Այսօր Հայստանում կան համապատասխան մասնագետները եւ վերլուծաբաները, ում միայն պետք է փնտրել եւ այդ մարդիկ պարզ ձեւով կբացատրեն, թե որտեղ է գործել կոռուպցիան եւ դրա մեղավորները ովքեր են: Իսկ, թե ինչպիսի լուծում կտա ներկայիս իշխանությունը այդ հանցագործներին պատժելու համար, դրա պատասխանը ես դեռ չգիտեմ:
Սեւանն էլ ունի իր խնդիրները, չնայած այն,որ նախկին իշխանության առաջնորդը, ՀՀ երրորդ նախագահը իր պաշտոնավարման երկրորդ տարում, հայտարարեց. «Եկել է Սեւանին պարտքը վերադարձնելու ժամանակը», սակայն ինչ ստացեց, Սեւանին դեռ պարտքը չտված, նորից պարտքեր կուտակեցին մեզ վրա տարբեր ձեւաչափերով:
Հող- Սահմանում կագնած հայ զինվորը պահում է հայրենի հողը, իսկ մենք ներսում, ինչպես ենք վերաբերվում այդ նույն սուրբ հողին` անապատեցում, աղակալում, հանքավայրեի շահագործման արդյունքում լքված եւ դեգրադացված
տարածքներ:
Օդ ...... մթնոլորտային արտանետումների եւ հանքավայրերի շահագործման արդյունքում մենք էլ մեր բաժին մեղքը ունենք տարածաշրջանում,
չնայած որոշ հաշվարկներ ցույց են տալիս, որ տարածաշրջանում, մենք միջին աղտոտողներից ենք:
Գիտեք նախորդ իշխանությւոները , երկրի զարգացման երեք գերակա ուղություն էին ընտրել` հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն եւ ՏՏ ոլորտ, սակայն միայն վերջինս իր զարգացումն ապրեց: Զբոսաշրջությունը միայն թղթերի վրա թվեր է, իսկ
հանքարդյունաբերությունը միայն մի քնաի հոգու գրպաները հարստանալուց, ոչ մի էական փոփոխություն Հայաստանը չզգաց: Ի դեպ նշեմ, որ միակ փոփոխությունը
հանքերը շահագործելուց հետո կրեց հայրենի բնաշխարհը` բզկրտված լանդշաֆտներ, լքված տարածքներ, մարված հանքաքարի կույտեր եւ պոչամբարներ:
-Հայաստանը հարուստ է հանքանյութերով, այդ թվում ռադիոակտիվ նյութերով: Երկրի ողջ տարածքում ակտիվորեն զարգանում են նոր հանքավայրերը, ինչպե՞ս է դա ազդում բնության և մարդկանց առողջության վրա:
Հիշեցնեմ, որ Հայաստանը գտնվում է բարձր սեյսմիկ ազդեցության գոտում եւ յուրաքանյուր սխալ գործունեություան արդյունքում վնասները անդառնլաի կլինեն, թե շրջական միջավայրի եւ թե մարդկանց առողջության վրա:

Ձեր հարցում հնչեցված ռադիոկատիվ եզրույթի մասով նշեմ, որ ինքս լիարժեք չեմ կարող պատասխանել, թե որքանով են իրականությանը համապատասխանում ռադիոկատիվ տարերի առկայությունը Հայաստանի տարածքում, եւ այդ հարցին լիարժեք կպատասխանեն երկրաբաները եւ այդ հարցով զբաղվող նեղ մասնագետները:

Սակյան մեծ սիրով կպատասխանեմ հարցի երկրոդ մասին, թե որքանով է հանքարդյունաբերությունը իր ազդեցությւոնը ունենում շրջակա միջավյրի եւ մարդկանց առողջության վրա:

Գիտեք յուրաքանչյուր ոտնձգություն բնության հանդեպ այն անպատասխան չի մնում նույն բնության կողմից, որի անմիջական կրողը հանդես է գալիս հենց մարդը: Վերջերս մի հետաքրքիր վերլուծություն կարդացի է Weizmann Institute of Science ամսագրում, որտեղ նշված էր, որ մարդը վերացրել վայրի կաթնասունների գրեթե 85 տոկոսը, եւ իր գործունեության ընթացքում երկու անգամով կրճատել է երկիր մոլորակի բուսական աշխարհի ընդհանուր զանգվածը։ Այս հետազոտությունը արդեն իսկ փաստում է, որ շատ կարճ ժամանակ հետո մենք կունենք էլ ավելի ուժեղ ճգնաժամներ, որոնք անմիջական ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա:

Գիտեք իմ աշխատանքային գործունեության ընթացքում, որտեղ որ հանքավայրեր էին շահագործվում, կամ նույն հանքաքարերը վերամշակվում էին հենց այդ տարածաշրջաներում բազմաթիվ դեպքեր էի գրանցել, որ երեխաների մեծ մասը ունեն առողջական խնդիրներ: Իսկ երբ այդ հարցը բարձրացվում էր պատկան մարմիների մոտ, նրանք թերահավատորեն էին վերաբերվում անհանգստացող հրցերին եւ ոչ մի քայլ չէին անում: Սակայն որոշ վերլուծություներ կան, որոնք իրականացվել են տարբեր ծրագրերի եւ դրամաշնորհների միջոցով եւ հենց այդ վերլուծություները փաստում են, որ հանքավայրերը եւ իր հետ ուղեկցվող որոշ գործողություները անմիջական ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա եւ պատճառներից մեկը այն է, որ մեր հանքավայրեը չեն շագահործվում փակ եղանակով, իսկ մեր հանքագործները ավելի հեշտ ճանապարը են գտնում եւ այդ հանքավարերը շահագործում են բաց եղանակով: Հենց բաց եղանակի պաշտճառով էլ, մենք ունենում են, ոչ միայն օդի աղտոտում, հողի աղտոտում, ջրի աղտոտում, ընդհանուր շրջակա միջավայրի աղտոտում, այլ նաեւ այդ նույն հանքավարերի շահագործման արդյունքւոմ որոշ խաղտումներ են նկատվում սնդային շղթայում եւ այլն եւ այլն:

Ի դեպ նշեմ, որ նոր կառվարության ղեկավրրի հանձնարարականը ողջունելի է, սակայն ես կարծում եմ, որ խաղտումներ եւ չարաշահումներ բացահայտելուց հետո նույն իշխանություները մինչեւ վերջ կտանեն, որպեսզի մեղավորները պատժվեն, ոչ միայն դատապարտվելով, այլ բնությանն եւ երկրին հասցված վնասը փոխհատուցելով , ոչ միայն վերականգնելով ավիրված բնությունը , այլն նաեւ օրենքի տառին համապատասխան ֆինասական փոխհատուցում մուտքագրեն ՀՀ պետական բյուջե:

Ես նաեւ ակնկալում եմ, որ դեռ Անցած 10 տարիների ընթացքում, բնության վնաս պատճառած եւ նույն բնության շնորհիվ հարստածաց անձնավորություները քրեական եւ ֆինանսական պատասխանատվություն կկրեն:

-Կասեք Սյունիքում բնապահպանական ի՞նչ խնդիրներ ունենք և առհասարակ ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը:

Այս հարցի մասին անվերջ կարելի է խոսել, խնդիրները շատ են, որին լուծում է պետք տալ, իսկ թե ում ձեռքին է այդ լուծման բանալին ես կարող եմ պատասախնել ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ…

Սյունիքը` Հայաստանի ՍԻՐՏ է, եւ այն պետք է առողջ պահել, որպեսզի երկրի եւ պետականության կյանքը հավերժ լինի:

Միայն կավելացնեմ, որ մարզը հարուստ է իր ընդերքով եւ նույն ընդերքի օգտագործումը իր հեթին բերել է բնապահպանական լուրջ խնդիրներ, որտեղ լուրջ ուսումնասիրության կարիք կա:

- Ի՞նչ սպառնալիք ունի «Արեւիկ» ազգային պարկի անմիջական հարեւանությամբ ոսկու հանքավայրերի հայտնաբերումը:

Այնպես է ստացվել որ Սյունիքի մարզի «ԵՐԱԿՆԵՐԸ» հենց այս տարածաշրջանի պահպանվող տարածքներն են` Ազգային պարկ, արգելոց, արգելավայրեր, բնության հուշարձաններ, որոնք ընդգրկված են մի ամբողջությանում` ` Զանգեզուր կենսոլարտային համալիրում: Առանձնացնելով «Արեւիկ» ազգային պարկը հիշեցնեմ, որ մինչ օրս անգամ նշված պարկը չունի իր քարտեզը, եւ սահմանազատված չեն պարկի սահմաները: Առաջին քայլը պետք է լինի պարկի քարտեզագրումը, որի հիմքը պետք է հանդիսանա նախկին անտառպետության քարտեզը:

Այն որ յուրաքնաչյուր հանքարդյունաբերություն իր հետ բերում է նաեւ խնդիրները այս դեպքում նույնպես ինչպես հին հանքավայրերը , այնպեսլ էլ յուրաքնաչյուր նոր հանքավայր իր հերթին վնաս կարող է բերել պահպանվող տարածքներին:

Այստեղ մեր իշխանություները եւ ՄԱՐԴԸ պետք է մտածի, որպեսզի այս տարածազրջանում հանքարդյունաբերության փոխարեն առաջնային դիրքում դնի գյուղատնտեսությունը, բայց իհարկե օրգանական գյուղատնտեսությանը, քանի որ գյուղատնտեսությունը նույնպես իր հերթին վնաս է հասցնում բնությանը` թունաքիմիկատների եւ պարատանյութերի միջոցով:

Վերջին ամիսներին , ինչպես նաեւ վերջին օրերին մի շարք հանքարդյունաբերողները հայտարարեցին իրենց գործունեության դադարեցման մասին, այդ թվում նաեւ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն հայտարարություն տարածեց, որ դադարեցնում է Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման ծրագիրը: Սակայն այստեղ բացմաթիվ չմեկնաբանված հարցեր են մնում բաց, ԻՆՉՈւ…

Այսինքն այն միֆը, որ կար մինչ օրս, որ հանքարդյունաբերությունը ամենից շահավետն է Հայաստանում, էլ նման բան չկա:
Այն որ յուրաքանչյուր հանքարդյունաբերող ընկերություն մինչ իր բուն ծրագրի իրականացումը, որ տարբեր ձեւաչափերով հայտարարել է որ իր գործունեությունը վնաս չի հասցնի բնությանը, ազգակիր համայնքնեին եւ վերջապես մարդու աջողջությանը, դա նույնպես այդպես չէ:
Եվ վերջապես նոր քաղաքական իրավիճակում, ցանակնում են ջրից չոր դուրս գալ եւ օր առաջ ցանկանում են հավաքել իրենց ճամպրուկները:
Բայց, այդպես չի կարող լինել, իսկ ով պետք է փոխատուցելու այն վնասները որ պատճառել են նրանք:

Սյունիքը պետք է ծառայի միայն ու միայն զբոսաշրջության տարբեր ճյուղերի զարգացման համար, այդ թվում`պատմամշակույթային, գիտական, էկո, ագրո էքստրեմալ եւ առողջարանային: