Անգելա Մերկելը նշել է, թե որն է ապագայի անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը, ինչպես է պետք դրա դեմ պայքարել


, | Հրապարակվել է: 07:25 PM, February 08, 2019

IMG

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ ապագայի անվտանգության ամենակարևոր սպառնալիքներից մեկը կեղծ լուրերն են:

«Մենք պետք է սովորենք ճիշտ վարվել կեղծ լուրերի հետ՝ որպես հիբրիդային պատերազմի մի մաս: Իմ տեսանկյունից դա վճռորոշ պահերից է ապագա անվտանգության և Գերմանիայի հասարակական միասնության հարցում», - INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նոր համալիրի բացմանը:

Նրա կարծիքով՝ հետախուզական ծառայությունները կարևոր դեր են խաղում ապատեղեկատվության սպառնալիքի դեմ պայքարում: «Նման տեղեկությունների արագ վերլուծությունը հիմք է ապահովում կարևոր հարցերին պատասխանելու համար, թե որ տեղեկությունն է ճիշտ, որ տեղեկությունն է շահարկվում, որտեղ է թաքնված որևէ պետական կազմակերպության քարոզը», - հավելել է կանցլերը: