Թաիլանդի թագուհին վարչապետի թեկնածություն կառաջադրի:


, | Հրապարակվել է: 04:27 PM, February 09, 2019

IMG

Թաիլանդի թագավորի քույրը անբեկանելի որոշում է կայացրել ` վարչապետի ընտրություններում համառ պայքար մղել: 

Գրանցման փաստաթղթերի համաձայն, 67-ամյա արքայադուստր Ուբոլ Ռատանան առաջադրվել է Ռաք Չաատ - (թայվանական -թաիլանդական հայրենասեր կուսակցություն) ընդդիմադիր կուսակցության կողմից: Նրա որոշումը դեմ է թագավորական տան պահպանողական գաղափարներին : 
Թաիլանդում ընտրությունները կանցկացվեն մարտի 24-ին: 

Ո՞վ է արքայադուստր ՈՒբոլ Ռատանան ...
Ծնվել է 1951թվականին , նա արքայական ընտանիքի ավագ զավակն է: 1972թվականին նա հրաժարվեց արքայական տիտղոսից ,որպեսզի ամուսնանա ամերիկացու հետ:Ամուսնալուծությունից հետո 1998 թվականին վերադարձել է հայրենիք և նորից անդամագրվել արքայական ընտանիքին:
Արքայադուստր Ուբոլ Ռատանան նկարահանվել է մի շարք ֆիլմերում: 
Թագուհին ունի երեք զավակ,որոնցից Խուն Բխումի
Ջենսոնը մահացել է Հնդկական օվկիանոսում բարձրացած փոթորիկի ժամանակ: Վերջինս տառապում էր աուտիզմ հիվանդությամբ:Նրա մահից հետո մայրը հիմնադրամ է բացում,որը օգում է Թաիլանդում աուտիզմով տառապող երեխաներին: Թագուհին ակտիվ է նաև սոցցանցերում: