2018 թվականի ապրիլյան դեպքերը բոլոր ընդվզողները հալածվել են, մարդիկ ձերբակալվել են խմբերով, ծեծվել և ջարդվել են, ինքնահրկիզվել են և այդ ամենի գլխավոր կատարողը եղել է պարոն Օսիպյանը


factor.am, | Հրապարակվել է: 04:05 PM, February 11, 2019

IMG

Ապրիլին տեղի ունեցած գործողությունները հեղափոխություն որակելն ինձ մոտ կասկածներ է հարուցոմ․ հարց է առաջանում՝ արդյոք դա կարելի՞ է անվանել հեղափոխություն, որովհետև, եթե այդ գործողություններից հետո պետական կառույցում որոշակի ճյուղեր կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվում, արդարադատությունը որոշակի փոփոխության ևս չի ենթարկվում և չեն տրվում մինչ այդ եղած իշխանությունների գնահատականը՝ կատարվածը դժվար է հեղափոխություն անվանելը։
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Եթե արդարադատության ոլորտում մինչ հիմա գործում է նույն համակարգը՝ պահպանվելով նույնությամբ, ուրեմն, կարելի է ասել, որ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխություն։ Եթե Սահմանադրությունն էլ չի փոփոխվել և շարունակում է նույնությամբ գործել, նշանակում է համակարգային փոփոխություններ չկան, իսկ քանի դեռ չկան այդպիսիք, ապա ես՝ որպես քաղաքացի, կդժվարանամ ապրիլին կատարված իրադարձությունները որակել հեղափոխություն»։
Վերջինիս խոսքով՝ փոփոխություններ չի նկատում նաև ուժային կառույցներում կատարված նշանակումների առումով։
«Ոստիկանությունը նախկին իշխանության գլխավոր մահակն էր։ Օրինակ՝ ոստիկանապետ դարձավ Վալերի Օսիպյանը, որի ձեռքերով շատ սոսկալի և անարդար դեպքեր են տեղի ունեցել։ Մինչև 2018 թվականի ապրիլյան դեպքերը բոլոր ընդվզողները հալածվել են, մարդիկ ձերբակալվել են խմբերով, ծեծվել և ջարդվել են, ինքնահրկիզվել են և այդ ամենի գլխավոր կատարողը եղել է պարոն Օսիպյանը»,- ասաց Թամար Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Վալերի Օսիպյանի «Սասնա Ծռերի» գործով տված վերջին ցուցմունքին և հավելելով, որ եթե Օսիպյանն իր ընկերներին է հիշում, ապա ինքն էլ ցանկանում է հիշել իր այն ընկերներին, որոնց կորցրել է։
«Ուզում եմ հիշել Արայիկ Խանդոյանին, Հաց բերողին, Մարտի 1-ի տասը զոհերին, Հոկտեմբերի 27-ի զոհերին»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները factor.am -ում