Հրատապ լուրեր:

Պետք է պահպանել քո և քո միջև եղած ներդաշնակությունը,որպեսզի թե՛ միտքը,թե՛ կամքը միմյանց լրացնելով,հարստացնելով հոգին դիմակայեն դժվարություններին


, | Հրապարակվել է: 08:58 PM, February 11, 2019

IMG

Հայ արդի գրականության սիրերգու Աննե Մարին նոր շունչ ու նոր որակ է բերում գրականություն: 
Xosq.am - ը  զրուցել է բանաստեղծուհու հետ.
-Ընթերցողին հայտնի Աննե Մարի գրական անունն ինչպե՞ս որոշեցիք:
- Առաջին գրքիս խմբագիրը Համլետ Կարճիկյան է ։ Երբ ավարտեց խմբագրական աշխատանքները,ասաց․֊Ան ջան,դե հիմա մի գրական անուն մտածիր քո համար։

Այդ ժամանակ ծնողներս չկային ու  ես հաճախ էի զգում Աստվածամոր ներկայությունը։ Անմիջապես մտքովս անցավ, լավ կլինի,որ Նրա անունն էլ ներկա լինի իմ գրական անվան մեջ։

Այդպես էլ ծնվեց իմ գրական անունը՝

Աննե Մարի

-Գիտենք որ նաև թարգմանչական գրականությամբ եք զբաղվում: Թարգմանություններ ձեր գրքերում չկան, հնարավո՞ր է առանձին գրքով թարգմանության սպասի ընթերցողը:

-Թարգմանությամբ զբաղվել եմ դեռևս ուսանողական տարիներից, ունեմ բանաստեղծություն ներառված նույնիսկ դասագրքում: Ինչ վերաբերվում է առանձին գրքի տեսքով ներկայանալուն .այո,այն առանձին գրքով կհրապարակվի։

-Ձեր բանաստեղծություններում լույսը միշտ շատ է, որտեղի՞ց է սկսվում բանաստեղծուհու համար լույսի ակունքը:

-Այն տիեզերքից է ու միևնույն ժամանակ տիեզերքին է։

       - Ձեր մի ստիխում ասում եք`

Միտքս ասաց քննիր,
Կամքս`տոկա,
Հոգիս ասաց `սիրիր .... և վերջում մեկը ներսից հրամայեց ապրել... որքանո՞վ են դժվարեցնում ապրելը, կամքը,հոգին, միտքը:

Ինձ թվում է, որ կյանքն ինքը նաև հենց այդ երեքի առկայությունն է ։Պետք է պահպանել քո և քո միջև եղած ներդաշնակությունը,որպեսզի թե՛ միտքը,թե՛ կամքը միմյանց լրացնելով,հարստացնելով հոգին  դիմակայեն դժվարություններին ծնունդ տալով կյանքի սիրուն, իմ կարծիքով սերերի մեջ կարևորագունին․

-Ձեր բանաստեղծությունները հաճախ զրույց են Աստծո հետ , ի՞նչն է որ կուզեիք Աստված լրացներ Ձեր կյանքում:

-Լիարժեք ինքնաբացահայտումը,ինչը ոչ մի կերպ չի ստացվում և կարծես ավելի ու ավելի անհասանելի է թվում։

-Չնայած նուրբ հոգուն հաճախ ըմբոստանում եք, ու ասում թե ինձ չեն կոտրի հողմերն անսանձ... ո՞ւմ եք տողատակում հողմերի տեսքով:

-Ճիշտ կլինի հարցնել ի՞նչը և ես կպատասխանեի.

Ցանկացած անմարդկային, առավել և ևս անաստված դրսևորում: