Հրատապ լուրեր:

Ռուսներն ուզում են հրաժարվել Հայկական երկաթուղուց. Հրապարակ


, | Հրապարակվել է: 09:14 AM, February 12, 2019

IMG

Ռուսական կողմը քննարկում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագրից հրաժարվելու հարցը։

Այս մասին մեզ հայտնեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի մեր աղբյուրը։ Հայտնի է, որ ՀՀ քննչական մարմիններում գործեր են քննվում ՀԿԵ-ի դեմ, ուսումնասիրում են ընկերության կատարած ներդրումների ծավալը, հարցաքննվում են աշխատակիցները։ Մասնավորապես, ՊԵԿ քննչականը հայտնաբերել էր 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստ եւ նյութերը փոխանցել Քննչական կոմիտեին։ Սա բարկացրել է ռուսական կողմին։

Բանն այն է, որ հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ստեղծած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին պայմանագրում շեշտված է, որ եթե ՀԿԵ-ն պատշաճ չի կատարել իր պարտավորությունները, ապա ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ կառավարությանը վճարել «դրամական միջոցների հանրագումար` չգերազանցելով 57.000.000 (հիսունյոթ միլիոն) ԱՄՆ դոլար»:

Այլ կերպ ասած՝ խախտումներն ապացուցելու դեպքում մենք կարող ենք 57 մլն դոլար ստանալ «Ռուսական երկաթուղիներ»-ից։ Այնպես որ՝ չի բացառվում, որ ՌԴ-ն քաղաքական որոշումով հրաժարվի մեր երկաթուղուց։