Հրատապ լուրեր:

ԱՄՆ ռեստորաններից մեկում Լյուբով Ուսպենսկայան լաց է լինում <<Ջիգյար>> երգի կատարման ժամանակ


Ն. Անտոնյան, | Հրապարակվել է: 02:02 PM, December 27, 2018

IMG

ԽՍՀՄ խիստ ռեժիմի տարիներին Խորհրդային Հայաստանում ժողովրդական սեր էին վայելում Արարատ ակումբի ֆուտբոլիստները և օրենքով գողերը։ Հենց սա էր ամենահայտնի հայ օրենքով գող Ռաֆայել Բաղդասարյանի՝ Սվո Ռաֆի, և սիրված ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի ռոմանտիկ սիրավեպի ժամանակաշրջանը։ Լյուբովը պատրաստվում էր հերթական համերգին, երբ նրան հայտնեցին՝ բոլոր տոմսերը վաճառվել են միանգամից։ Զարմանքը և, միևնույն ժամանակ, ուրախությունն ու հուզմունքը ատամներով սեղմած՝ Ուսպենսկայան բեմ է բարձրանում ու սկսում երգել։ Դահլիճը դատարկ էր, իսկ առաջին նստարանին նստած էր նա՝ Սվո Ռաֆը՝ մի փունջ մեխակ ձեռքին։ Սա էր նրանց առաջին հանդիպումը։ Զգացմունքները փոխադարձ էին... Լյուբովի մեծագույն զգացմունքների արտահայտությունը դեպի Սվոն եղավ նրա 《Ջիգյար》 երգը։ Ականատեսը պատմում է, որ վերջերս՝ Սվոյի մահից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական ռեստորաններից մեկում հավաքի ժամանակ Ուսպենսկայան, արցունքներն աչքերին, երգում է 《Ջիգյար》երգը, և ողջ դահլիճը արտասվում է նրա հետ միասին։ Սվոյին ճանաչողները պատմում են՝ թեև Ռաֆը ամուսնացած էր Նատաշա Պանասյանի հետ, որը նրան դուստր է պարգևել՝ Ռեբեկան, բայց Ուսպենսկայան Սվոյի կյանքի ամենալուսավոր ու գունեղ էջն էր։

Հեղինակ Ն. Անտոնյան