ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին, եթե չփոխվի. Ծառուկյան


, | Հրապարակվել է: 10:38 AM, February 12, 2019

IMG

«Շատ գեղեցիկ է գրված` կամեցողություններով ու ցանկություններով», – այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով կառավարության ծրագրին։

Նա ասաց, ոի չի թաքցնում` կա երկու-երեք դրույթ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդն իր կյանքում դրական փոփոխություններ կզգա։ Հարցին, թե հստակեցվա՞ծ է, ինչպես է իր ղեկավարած խմբակցությունը քվեարկելու ծրագրին, Ծառուկյանը պատասխանեց. «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի,ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող։ Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ, մեխանիզմներ, որոնք այստեղ բացակայում են»։
Ըստ Ծառուկյանի` հենց այնպես ներդրում չի կարող գալ երկիր։ «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք  է ավելի լավ լինի։ Եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուրը, ժամկետները և մեխանիզմը», – հայտարարեց նա։