Հրատապ լուրեր:

Այսօր լուսավոր օր է. Հրանտն է ծնվել. Օրհնված ծնունդ


, | Հրապարակվել է: 01:13 PM, February 12, 2019

IMG

Այսօր լուսավոր օր է՝ Հրանտն է ծնվել... Օրհնված ծնունդ...

Գրականությունը մեզ կարոտել է տալիս մեր կողքին իսկ գտնվող մարդուն, հատը երեսուն կամ հիսուն կոպեկ արժեցող շուկայի վարդը դարձնում է քնարական, - Աստծուն հավասար արարիչ է գրականությունը, չնայած ամեն մի Գարսիա Լորկայի կարող է շանսատակ անել ամեն մի լեյտենանտիկ, ամեն մի Սարոյանի սողալ կհրամայի ամեն մի վաշտապետ:
...տերերի համար լա՞վ աշխատել, թե՞ վատ: Տերության մեջ պետք է լավ աշխատել, քանի որ վատ աշխատելով, վատ ստեղծելով փչացնում ես նախ քեզ: Անվստահելի կամուրջ կապելուց առաջ քեզ ես փչացնում: Քեզանից անբարո մի գոյություն է առաջանում, որը վաղվա ազատության պայմաններում նույն անբարոն է լինելու ինքը` իր երկրի, իր որդիների առաջ:

Հրանտ Մաթեւոսյան (Սպիտակ թղթի առաջ)