Փաշինյանը քննադատեց պաշտոնյա դարձած ակտիվիստներին


lragir.am, | Հրապարակվել է: 03:39 PM, February 12, 2019

IMG

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ խոսել է պետական պաշտոնյաների վարքի մասին: Օրինակ, անդրադառնալով նոր պաշտոնյա դարձած նախկինում քաղաքացիական ակտիվիստներին, Փաշինյանը նշել է, որ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ակտիվիստը մտածում է, թե պետք է գործի ինչպես նախկինում է եղել: Նրա խոսքով, դա էլ բարդույթ է՝ «որ չմտածեք հանկարծ ես իշխանության ներկայացուցիչ եմ և դադարել են ընդդիմադիր լինել: Ես ճիշտ է իշխող ուժի անդամ եմ, բայց ով աչքիս դիմաց գալիս է, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»:
Յուրաքանչյուր ակտիվիստ դառնալով պաշտոնյա պետք է գիտակցի, որ փոխվել է իր պատասխանատվության շրջանակը և հարաբերությունները, ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ով ակտիվիստից դարձել է պաշտոնյա պետք է գիտակցի դա:

Վարչապետը նշել է, որ այդ պաշտոնյաներին թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը Ֆեյսբուքի էջն է, հիմա էլ մնում է Ֆեյսբուքի էջը: Եվ իրեն թվում է, թե կարող է Ֆեյսբուքում սուր ստատուս գրել և գնալ ստուգել ինչ-որ մի կազմակերպություն, իսկ այդ ստուգումները դատական գործի հիմք դառնան՝ ասեն, որ մինչև ստուգումը որոշել եք էս պետք է նստի, էս մեկն ազատության մեջ մնա: