Հրատապ լուրեր:

Իշխող դաշինքից պատգամավորը վարչապետին «սիրո» խոստովանություն արեց


News.am, | Հրապարակվել է: 05:45 PM, February 12, 2019

IMG

«Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ չկարողացավ թաքցնել իր հիացմունքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության նկատմամբ:

Բացի այդ նա իր անվերապահ աջակցությունը հայտնեց նրան:

«Պարոն վարչապետ, ձեր հանդեպ իմ վստահության արմատներն այնքան խորն են եւ կապված են ձեր գործունեության եւ անցած ճանապարհի հետ, որ եթե անգամ դուք ներկայացնեիք Կառավարության ծրագիր, որտեղ ընդամենը մեկ նախադասություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու»  լիներ, ապա ես կվստահեի ձեզ եւ կողմ կքվեարկեի», - հիացմունքով խոստովանեց պատգամավորը: