«Ոմանք նպաստ են ստանում, բայց ամսական 500 հազար դրամի վարկ են փակում». Փաշինյան


Առավոտ, | Հրապարակվել է: 07:06 PM, February 12, 2019

IMG

Ահազանգեր կան այն մասին, որ ՀՀ-ում 12.000 քաղաքացիներ, որոնք պետության կողմից սոցիալական ապահովության ամսական նպաստ են ստանում, իրականում դրա կարիքը չունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ահազանգ ունենք այն մասին, որ, օրինակ, ոմանք ամսական 500 հազար դրամի վարկ են փակում, բայց սոցիալական նպաստ են ստանում: Ո՞ւմ հաշվին են ստանում՝ իսկապես աղքատի՝ նրա, ով դրա կարիքն ունի»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը: Ապա նշեց, որ 2019թ.-ին ՀՀ 85.000 քաղաքացու նպաստների ստացման հարցն արդեն լուծված է. «Եթե հիմա գնանք չարաշահումները բացահայտելու ճանապարհով, խնայված գումարները կօգտագործենք իրական շահառուների վիճակը լավացնելու նպատակով»: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ