Խթանում ենք ոչխարաբուծությանը


, | Հրապարակվել է: 01:59 PM, February 15, 2019

IMG

 Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանձնարարեց մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները զարգացնել։ Նա  հիշեցրեց, թե անցյալ տարի ինքը հավաստիացումներ էր ստացել, թե Հայաստանն ունի մանր եղջերավորների, գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։

     «Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», – նկատեց վարչապետը`հավելելով, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները եւ առաջիկայում դրանք կներկայացվեն: