Հրատապ լուրեր:

ՖԻՖԱ-ն ու Քաթարը քննարկում են Աշխարհի առաջնությունը 48 հավաքականով անցկացնելու տարբերակը


, | Հրապարակվել է: 04:25 PM, February 16, 2019

IMG

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Աշխարհի 2022 թվականի առաջնության կազմակերպիչների հետ քննարկում է մրցաշարը 32 հավաքականի փոխարեն 48 հավաքականով անցկացնելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Kuwait News Agency-ն:

Արդեն հայտնի է, որ միաժամանակ 3 երկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք 2026 թվականի Աշխարհի առաջնությանը մասնակցելու է 48 հավաքական, սակայն Ինֆանտինոն ցանկանում է փոփոխությունն ավելի շուտ կյանքի կոչել:

«Ես դրական եմ տրամադրված, բայց արդյոք 48 հավաքականով առաջնություն կազմակերպելը հեշտ կլինի... Պետք է անկեղծ ասեմ, որ հեշտ չի լինելու»,- ասել է Ինֆանտինոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ն Աշխարհի առաջնությունը 48 հավաքականով անցկացնելու վերաբերյալ կարող է որոշում կայացնել միայն մրցաշարն ընդունող երկրի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ հաշվետվություն ստանալուց հետո:

Աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է Քաթարում, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: