Առաջին լողացող սուպերմարկետը Արաբական Էմիրություններում


, | Հրապարակվել է: 11:51 AM, February 17, 2019

IMG

Արաբական Միացյալ Էմիրություններում հանգստացող զբոսաշրջիկներն արդեն կարող են օգտվել լողացող սուպերմարկետի ծառայություններից: Սուպերմարկետը լողում է ըստ պատվիրատուի ուղղությամբ, հիմնականում սպասարկելով փոքր նավակներ վարձած զբոսաշրջիկներին:
Պատվերն ընդունվում է հեռախոսով, և ուղիղ 45րոպեից սուպերմարկետն արդեն պատվիրատուի կողքն է: 
Բացի սնունդից այնտեղ վաճառվում են նաև առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները, այդ թվում փրկարարական օղակներ, դեղեր ,  բենզին :

Սուպերմարկետը լողում է էլեկտրական շարժիչների միջոցով: