Հրատապ լուրեր:

Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկում եմ ՉԳՆԱԼ նման վտանգավոր և կեղեքիչ քայլի


, | Հրապարակվել է: 12:35 PM, February 17, 2019

IMG

Զուտ համահարթ հարկումը հանրությանը ներկայացնելը մանիպուլյացիա է, քանզի դրանով ստացվում է, որ ցածր աշխատավարձի դեպքում սպասվում է աշխատավարձի 3%, միջին աշխատավարձ ստացող մարդկանց դեպքում `7%, իսկ բարձր աշխատավարձ ստացող մարդկանց դեպքում 16 %-ի աճ: Եթե անգամ չանդրադառնանք այն հանգամանքին, որ հարուստները համապատասխան %-ներով ավելի լավ են ապրելու, իսկ ցածր աշխատավարձ ստացողները էական ոչինչ չեն ստանալու, պետք էր նշել նաև, որ սպասվում է կուտակային բաղադրիչի նախկին դրույքաչափի վերականգնում, այսինքն 2.5%-ի փոխարեն կրկին 5% հարկում, ինչպես նաև ակցիզային հարկի բարձրացում, ինչն էլ բերելու է ՑԱՆԿԱՑԱԾ տեսակի հանրային սննդի կետի և ընդհանրապես սննդամթերքի թանկացման: Փաստացի կարելի էր ասել, որ բարձր աշխատավարձ ստացողների կյանքը լավանալու է մոտ 8-ից 10%-ով, միջին աշխատավարձ ստացողների կյանքը 2-3%-ով, իսկ ցածր աշխատավարձ ստացողների կյանքը ՎԱՏԱՆԱԼՈՒ է 4-5%-ով: Որպեսզի զուտ քննադատություն չլինի, այլ նաև առաջարկ, Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկում եմ ՉԳՆԱԼ նման վտանգավոր և կեղեքիչ քայլի, փոխարենը ներդնել եկամտային հարկի մոդել, ըստ որի եկամտային հարկը նվազում է`կապված ընտանիքում երեխաների թվի հետ. այսինքն եռաստիճան հարկային համակարգը պահպանվում է, սակայն ամուսնացած աշխատողի յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար եկամտահարկը նվազելու է որոշակի տոկոսադրույքով. օրինակ մեկ երեխայի համար `1%, երկու երեխայի համար 3% և այսպես շարունակ, իսկ 6 և ավելի երեխա ունեցողները ընդհանրապես ազատվեն եկամտային հարկից: Ամուսնալուծության դեպքում եկամտային հարկի նվազ գանձում իրականացվի այն ծնողից, ում մոտ ապրելու են երեխաները: Գաղտնիք չէ, որ բազմազավակ են հատկապես ցածր ու միջին խավի ներկայացուցիչները, այդ իսկ պատճառով այդ մոդելը առավել բարենպաստ է հենց սոցիալական հավասարությունը և արդարությունը վերականգնելու համար: Առավել մանրամասն կներկայացնեմ պատկան մարմինների հետ հանդիպման ժամանակ: Նման մոտեցումը նախևառաջ կխթանի ծնելիության աճը, կլինի լավ հարկային մոդել, միաժամանակ թույլ կտա սպասվող կուտակայինի բաղադրիչի վերականգման և ակցիզային հարկի բարձրացմանը զուգընթաց առնվազն չծանրացնել և ,ինչու ոչ, բարելավել ցածր ու միջին խավի կյանքը: