Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:


, | Հրապարակվել է: 11:35 AM, February 23, 2019

IMG

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի ու արտերկրի հայ եւ օտար մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ: Ֆորումին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը,  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Արմավիրի,Սյունիքի, Գեղարքունիքի, Արարատի մարզպետները եւ գործադիրի այլ ներկայացուցիչներ։


Լոռիում անցկացվող բիզնես համաժողովը  կբացի ՀՀ ՏԿԶ նախարարության եւ մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա մարզային բիզնես ֆորումների շարքը։ 2019թ․ կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն  ուղղված եւս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։