Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջաներթությունն է:


, | Հրապարակվել է: 12:17 PM, February 23, 2019

IMG

Այն ժողովուրդը, որ ի վիճակի է եղել իրականանցել ու հասնել մի էֆեկտի, որը մենք լիարժեք կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր տիրույթում է, «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքում վարչապետը նշեց.

«Տնտեսական հեղափոխությունը, ըստ այդմ, մեր կարևորագույն առաջաներթությունն է: Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից։ Քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշում կայացրեց, որ ինքը իրենով պիտի փակի այն փողոցները, որոնցով հոսում էր կոռուպցիան, ապօրինությունը։ Տնտեսական հեղափոխության գաղափարախոսությունը հետևյալն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր հնարավորությունների չափով պետք է պայմանական փակի բոլոր այն փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը, ավերը»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց,որ տնտեսական հեղափոխության պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  կրկին  հաստատեց տնտեսական հեղափոխության կարգախոսը.

«Հերիք է, ինչքան նստեցինք տեղներս, հիմա վեր կենանք ու քայլենք», - ասաց վարչապետը։