Հայտնի են «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողները


, | Հրապարակվել է: 01:12 PM, February 25, 2019

IMG

Լոս Անջելեսում ժամեր առաջ ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 91-րդ մրցանակաբաշխությունը:

Լավագույն ֆիլմ ճանաչվեց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի «Կանաչ գիրք»-ը ժապավենը: Այս ֆիլմը կատակերգական, կենսագրական դրամա է, որը պատմում է հայտնի ջազ դաշնակահարի և վարորդի ճամփորդության ու ընկերության մասին:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեկը՝ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում բրիտանական «Քուին» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիին մարմնավորելու համար։  Նշենք, որ 37-ամյա Ռամի Մալեկի համար սա առաջին «Օսկար»-ն էր:

Հատկանշական է, որ «Բոհեմյան Ռապսոդիա»-ն արժանացավ մենաշատ՝ չորս արձանիկի:

«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Օլիվիա Քոլմանը՝ «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։