Դավիթ Խաչատրյանը նվաճել է Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին


, | Հրապարակվել է: 02:06 PM, February 25, 2019

IMG

Խառը մենամարտերում Հայաստանը ներկայացնող առաջատար մարզիկ Դավիթ Խաչատրյանը Երևանում կայացած Mix Fight 40 մրցաշարի ընթացքում նվաճել է Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին՝ 3-ռաունդանոց մենամարտում վստահ հաղթանակ տանելով իտալացի Սիմոնե Բոտինոյի նկատմամբ:

Մենամարտից հետո Եվրոպայի WMMAL վարկածով չեմպիոնական գոտին Դավիթ Խաչատրյանին հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ Տաքսի ֆիլմաշարի հայտնի դերասան Սամի Նասերին էլ ռինգում շնորհավորեց Դավիթին՝ նշելով, որ նա իսկապես չեմպիոն է: