Հրատապ լուրեր:

Թանկացումնե՞ր, թե՞ արհեստական գնաճ


Ա. Մելքոնյան ,Armdaily.am | Հրապարակվել է: 10:49 PM, February 26, 2019

IMG

«Բաբկեն Պիպոյանն այսօր ահազանգել էր, որ պատրաստվում են թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը : Ցավալի է բայց փաստ` հերթական որոշումը առանց լայն լսումների և հետևանքների հաշվարկի :
Հերթական սպառողական հարկը,որը ոչ միայն ունենալու է սոցիալական վատ ազդեցություն ,այլ նաև չի ապահովելու բյուջեի մուտքր` վնասելու է տնտեսությանն ու նվազեցնելու վաճառքները:

Վերջին մեկ ամսվա ընթացքում գնաճը տարբեր պատճառաբանությամբ արդարացնում է կառավարությունը : Հացի թանկացումը կապում են Ռուսաստանում ցորենի գնի թանկացման հետ : Իսկ բրինձի և կարագի թանկացումը միանգամից կապում են միջազգային գների տատանման հետ: 
Առաջիկայում մաքսատներում 25կգ-ից ավելի ապրանքի ներմուծման դեպքում հարկերի գանձումը , կհանգեցնի նաև հագուստի ու հիգիենիկ պարագաների թանկացմանը : 

Բայց արի ու տես որ միջազգային գների ֆոնի վրա ,որոշ ապրանքներ պարզապես թանկանում են ,այդ թվում ծխախոտը,  թռչնամիսը, գյուղատնտեսական ապրանքները:

Ծխախոտը վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացել է 10%: Թանկացումներին զուգահեռ չի խոսվում սակայն աշխատավարձերի ,թոշակների ու սոցիալական նպաստների բարձրացման մասին :

Պարզվում է մեր երկրում ամեն ինչ կարող է թանկանալ, բայց ոչ ապրելու համար նախատեսված գումարները : 
Հիշեցնենք ,որ վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացել է հացը, մակարոնեղենը, բրինձը , թռչնամիսը, գյուղատնտեսական ապրանքները , ծխախոտը» :