ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ


, | Հրապարակվել է: 09:02 AM, March 10, 2019

IMG

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՂ ՉԿԱ
Երեկ ԵԱՀԿ Մինկսիկ խմբի համանախագահների  հայտարարությունը արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ որոշակի պարզաբանումներ տա: Օրինակ, ինչու՞ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի: Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները: Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել: