Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության


, | Հրապարակվել է: 07:07 PM, March 10, 2019

IMG

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների հայտարությանը:

«Կարդացի Մինսկի խմբի համանախագահների հայտարությունը:  Արձանագրենք.

ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:

բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:

գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:

դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:

ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:
Սա ակնհայտ է:

Արցախը չի եղել և չի լինելու  Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին», -  գրել է նա։