Վրաստանի նախահագը պաշտոնական այցով կժամանի Հայաստան


, | Հրապարակվել է: 11:57 AM, March 11, 2019

IMG

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի Թելավի քաղաքում ներկա էր գտնվել Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Վրաստանում գտնվելով՝ նախագահ Սարգսյանը շեշտել էր, որ ակնկալում է աշխատել Վրաստանի նոր իշխանությունների հետ: «Ակնկալում ենք աշխատել նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»,- ասել էր Արմեն Սարգսյանը: