Ծխախոտի թանկացման մի շարք հետևանքներ


, | Հրապարակվել է: 01:42 PM, March 11, 2019

IMG

Իզաբելլա Աբգարյանը գրում է.

Ծխախոտի կտրուկ թանկացումը բերելու է.

✔ սև շուկայի արագ կազմակերպմանը, ինչը կա ինձ հայտնի բոլոր երկրներում, որտեղ ծխախոտը թանկ է: Արդյունքում կնվազի օրինական վաճառքից բյուջե մտնող գումարը:

✔այլ ապրանքների սպառման նվազեցման, քանի որ մոլի ծխողը ավելի շուտ մսից կհրաժարվի, քան ծխախոտից: Նրա ընտանիքը ավելի վատ կսկսի ապրել:

✔ լայն զանգվածների դժգոհությանը, քանի որ մեր ծխող հանրությունը շատ ավելի մեծ է ու բազմաշերտ, քան անծուխ սրճարաններում գազարով, առանց շաքարի օգտակար տորԾիկ ուտողները և իրենց իրոք առողջ ապրելակերպ թույլ տալ կարողացողները: 

✔ Մարդիկ արդարացիորեն կպահանջեն, որ մյուս չափանիշներն էլ ապահովեն, որոնք բնորոշ են քաղաքակիրթ երկրներին: 

Դեմ եմ թանկացման միջոցով ծխելու դեմ պայքարին: Դեմ եմ այս փուլում ցանկացած արհեստական թանկացումներին: