Արցախում կայացել է Նիկոլ Փաշինյան - Բակո Սահակյան հանդիպում


, | Հրապարակվել է: 02:41 PM, March 12, 2019

IMG

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ:

ՀՀ Կառավարության մամլո հաղորդագրությունների կենտրոն