Եղիշե Չարենցի ծննդյան օրը բացառիկ ֆիլմի ցուցադրություն տեղի կունենա


, | Հրապարակվել է: 09:11 AM, March 13, 2019

IMG

Այսօր ՝ մարտի 13-ին, Եղիշե Չարենցի ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում:

 1957 թվականին ՀԱԿՈԲ ՍԱԼԱԽՅԱՆԻ սցենարով նկարահանված «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ» թվայնացված ֆիլմը առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին: Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
 Սա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային արխիվի համագործակցության առաջին ձեռնարկներից է շնորհիվ Ազգային արխիվի տնօրինության:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն